Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

«Խաղաղասեր» ադրբեջանցիներն ամեն ինչ անում են Վիգենին մահվան դուռը հասցնելու համար

«Խաղաղասեր» ադրբեջանցիներն ամեն ինչ անում են Վիգենին մահվան դուռը հասցնելու համար
19.11.2025 | 11:33

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է թեև վերջինս ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում:

Վերջինս այլևս չի կարողանում քայլել, իսկ բժիշկների կողմից նշանակված դեղորայքը նրան չի հատկացվում:

Վերջինս երկար դադարից հետո ընտանիքի հետ հեռախոսազրույց է ունեցել, ինչից պարզ է դառնում, որ «խաղաղասեր» ադրբեջանցիներն ամեն ինչ անում են Վիգենին մահվան դուռը հասցնելու համար:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության փորձերը գովաբանող միջազգային կառույցներն ու երկրները շարունակում են անտեսել Բաքվի բանտերում գտնվող գերիների խնդիրը` առաջին պլան մղելով միայն սեփական աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2689

Մեկնաբանություններ